Saturday, July 2, 2011

Լարիջանի. եթե Ադրբեջանը խնդրի, Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում

News.am. 2-7-2011- Իրանը կասկածանքով է վերաբերվում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այդ մասին Բաքու կատարած այցի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
«Լեռնային Ղարաբաղի խնդրում Իրանը միշտ երկու դիրքորոշում է սահմանել: Առաջինը` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, երկրորդը` խնդրի խաղաղ ճանապարհով լուծումը: Իրանը կողմնակից է հակամարտության կարգավորմանը տարածաշրջանային բանակցությունների մասշտաբում: Ղարաբաղյան հակամարտության լուծմանը տրածաշրջանից դուրս կողմնակի ուժերի օգնությունը ճշմարտանման չի թվում»,-ասել է Լարիջանին, հաղորդում է SalamNews-ը:
«Ադրբեջանն ի սկզբանե նախընտրել է հարցը լուծել միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ: Սակայն եթե Ադրբեջանը դիմի մեզ, իրանական կողմը միշտ պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը, դառնալ միջնորդ»,- նշել է Լարիջանին` ընդգծելով, որ Իրանը միշտ աջակցում է Ադրբեջանին Իսլամական համագործակցության եւ միջազգային այլ կազմակերպություններում:

No comments: