Monday, July 4, 2011

Անկարան բանակցություններ է սկսում լիբիացի ընդդիմադիրների հետ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ մեկօրյա այցով ժամանել է լիբիացի ընդդիմադիրների կողմից վերահսկվող Բենղազի քաղաք:
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Բենղազիում Դավութօղլուն հանդիպում է ունենալու Լիբիայի Ազգային ժամանակավոր խորհրդի ներկայացուցիչների հետ:
Նշվում է, որ Դավութօղլուի այցի կապակցությամբ ձեռնարկվել են անվտանգության արտակարգ միջոցառումներ: Բացի այդ, Անկարան վայրէջքի համար հատուկ թույլտվություն է խնդրել ՆԱՏՕ-ից, որ վերահսկում է Լիբիայի օդային տարածքը:
Թուրքիան խոստացել է 200 մլն դոլար հատկացնել Լիբիայի Ազգային անցումային խորհրդին: Արտգործնախարարը նշել է նաև, որ լիբիական ժողովրդի՝ բարեփոխումներ իրականացնելու ցանկությունը պետք է բավարարվի, Մուամար Կադաֆին պետք է հեռանա երկրից, իսկ Ջամահիրիան չպետք է մասնատվի, հաղորդում է Вести-ն:
Հիշեցնենք, որ Թուրքիան նախկինում սերտ տնտեսական կապեր ուներ Կադաֆիի ղեկավարած Լիբիայի հետ:

No comments: