Monday, July 4, 2011

Թուրքիայում սիրիացի քրիստոնյաները պատարագի կմասնակցեն պատմական եկեղեցում

News.am. 3-7-2011- Տարբեր երկրներից սիրիացի քրիստոնյաները կիրակի կհավաքվեն պատարագի` Թուրքիայի արեւելյան Ադիյաման նահանգում գտնվող պատմական Մոր Պետրուս -Մոր Պաուլուս տաճարում: Ըստ թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ի` արարողությունը տեղի կունենա թեմական հովվի տան բացման կապակցությումբ:
Պատարագին կմասնակցեն ոչ միայն սիրիացի քրիստոնյաներ Թուրքիայի ողջ տարածքից, այլ Գերմանիայից, Շվեդիայից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից, որտեղ շատ քրիստոնյա սիրացիներ են արտագաղթել:
Հիսուսի 12 աշակերտներից Պողոսին եւ Պետրոսին նվիրված տաճարն ավերված է եղել եւ վերակառուցվել է Ադանային հուշարձանների խորհրդի թույլտվությամբ: Թեմական հովվի նոր տունը կառուցվել է թույլտվություն ստանալու համար շատ տարիների պայքարից հետո: Եկեղեցու վերականգնման եւ նոր շենքի կառուցման գումարները հավաքվել են սիրիացի քրիստոնյաների հանգանակությամբ:
Մոր Պետրուս- Մոր Պաուլուս եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ դարերով կանգուն է եղել Սբ Աստվածամոր եկեղեցին, որն ավերվել է 1883 թ-ին:

No comments: