Wednesday, November 30, 2011

Երկու տարում Հայաստանում 270 հազար մարդ աղքատացել է

News.am. 29-11-2011- Ֆինանսատնտեսական ճգնաժամի 2 տարիների ընթացքում` 2008-9 թ.թ. Հայաստանում 270 հազ. մարդով ավելացել է աղքատների թիվը` կազմելով 1.2 մլն մարդ: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նոյեմբերի 29-ին հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2011» հրապարակման մեջ:
2010թ. աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 35.8%`2008թ. արձանագրված 27.6%-ի դիմաց: Ծայրահեղ աղքատության մակարդակը 2010թ. կազմել է 3.0%` 2008թ. արձանագրված 1.6%-ի դիմաց: Նշենք, որ 2004 թ. Հայաստանում աղքատ էր համարվում բնակչության 54 տոկոսը:
Աղքատ են համարվում այն անձինք, որոնց ամսական եկամուտները ցածր են 33.5 հազ. դրամից (մոտ 90 դոլար):

No comments: