Wednesday, November 23, 2011

Իրանը ЗРК С-300-ի սեփական տարբերակն է մշակում

Իրանն ավարտում է «Բավար-373» հակահրթիռային համակարգերի մշակումը, որը ռուսական ЗРК С-300 համակարգերի իրանական տարբերակն է:
Այս մասին հայտնել է Իրանի հակահրթիռային պաշտպանության «Խաթամոլ ալ-Անբիա» բազայի բրիգադային գեներալ Ֆարզադ Իսմայիլը:
Գեներալը հայտարարել է, որ ավելի ժամանակակից իրանական հրթիռն իր մարտավարական տեխնիկական տվյալներով, ինչպես նաեւ օպերատիվ հնարավորություններով տվյալներով կգերազանցի C-300-ին, հաղորդում է ISNA գործակալությունը:
Իսմայիլին այդ հայտարարությունն արել է իրանական ՀՀՊ-ի վարժանքների ավարտից հետո, որի ընթացքում մշակվում էր թեւավոր հրթիռների կողմից հարձակման դեպքում ՀՀՊ համակարգերի գործունեությունը:

No comments: