Wednesday, November 23, 2011

Եվրոպան իրանական նավթից չի հրաժարվի

Tert.am. 23-11-2011- ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կողմից Իրանի էներգետիկ և ֆինանսական հատվածների դեմ պատժամիջոցները չեն անդրադառնա Իրանից Եվրամիություն արտահանվող նավթի ծավալների վրա: MIGnews-ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել երկրի նավթի նախարարի տեղակալ Աբդուլհուսեյն Բայաթը:
Այժմ Իրանից արտահանվող նավթի մասնաբաժինը եվրոպական նավթամթերքի շուկայում կազմում է 11%:
Իրանի ԱԳՆ ղեկավար Ռամին Մեհմանպարաստն իր հերթին հայտարարել է, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները հիմնականում քարոզչական նպատակներ են հետապնդում և, քիչ է հավանական, որ կարողանան ազդեցություն թողնել երկրի տնտեսության վրա:

No comments: