Tuesday, November 22, 2011

Թուրքիայում ձերբակալվել են 55 քուրդ գործիչներ

Tert.am.22-11-2011- Թուրքիայում սկսվել է քուրդ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքը։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) քաղաքային թևը հանդիսացող «Քրդստանի համայնքների միության» (KCK) դեմ 4 նահանգներում իրականացված համաժամանակյա գործողության արդյունքում ձերբակալվել են 55 քրդեր, այդ թվում PKK առաջնորդ Աբդուլլահ Օջալանի փաստաբանները։
Գործողությունն իրականացվել է Թուրքիայի 4 նահանգներում՝ Բուրսայում, Ստամբուլում, Անկարայում և Դիարբեքիրում։ Նշվում է, որ KCK–ի գրասենյակներում իրականացվել են խուզարկություններ։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

No comments: