Tuesday, November 22, 2011

Թեհրանին զայրացրել են թուրք-ադրբեջանական դրոշներով երկրպագուները

HayNews.am. 22-11-2011- Իրանում թուրք-ադրբեջանական դրոշները դիտում են որպես անջատողականության նշան: Նման տեղեկություն է տարածել թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:
Մասնավորապես, Թավրիզի «Տրակտորսազի» և Շիրազի «Ֆեջր-ի Սեփասի» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ խաղադաշտ եկած մի խումբ երկրպագուներ կրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով վերնաշապիկներ, ծածանել թյուրքական դրոշներ:
Իրանական մամուլն արձանագրել է այդ փաստը` այն որակելով «անջատողական» և «պանթյուրքիստական»:
Թուրք-ադրբեջանական խորհրդանիշներով հագուստով խաղին ներկայացել են թյուրքական ծագմամբ իրանցիները:

No comments: