Wednesday, November 23, 2011

Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Թուրքիայի դեսպանին

Panorama.am. 22-11-2011- 23-11-2011- Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իրանում Թուրքիայի դեսպան Օմիաթ Յարդիմին: Այդ մասին մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
«ԻԻՀ ԱԳՆ-ն Թուրքիայում իրանական ավտոբուսի վրա կատարված հարձակման առնչությամբ թուրք պաշտոնյաների դրսևորած անընդունելի գործողությունների համար այսօր Իրանում Թուրքիայի դեսպանին կանչել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան:
ԻԻՀ ԱԳ փոխնախարարը թուրք դեսպանին հիշեցրել է, որ Թուրքիան հյուպատոսության ոլորտում ստանձնած պարտավորություններ ունի և պահանջել է, որպեսզի իրանական ավտոբուսի վրա հարձակում իրականացնողները ձերբակալվեն»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Թուրքիայի Վան նահանգի մոտ գտնվող Արջիշ (Արճեշ) քաղաքում զինված հարձակում էր տեղի ունեցել իրանական ավտոբուսի վրա, որի հետևանքով ավտոբուսի 40 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել:

No comments: