Wednesday, November 23, 2011

Թուրքը զինծառայող որդուն սպանողներին «վիրավորել» է` նրանց անվանելով հա

HayNews.am. 22-11-2011- Թուրքիայում հայ կոչելը շարունակում է համարվել վիրավորանք և հայհոյանք: Հերթական անգամ այդ բանում համոզվում ենք թուրքական լրատվամիջոցների տարածած հոդվածից, որում մեջբերվում է Շըրնաքում սպանված թուրք զինծառայողի հոր խոսքերը:
Այսօր HayNews.am-ն անդրադարձել էր Թուրքիայի Շըրնաք նահանգում Թուրքիայի զինված ուժերի ավագ սերժանտ Օքթայ Այդողանի սպանությանը: Անհայտ անձինք ինքնաձիգից կրակ էին բացել մեքենայի վրա, որում էլ եղել էր Այդողանը:
Եվ ահա Այդողաննի հայրը նրա սպանությունն իրականացրած անձանց անվանել է հայ` փորձելով հնարավորինս «ուժգին վիրավորել նրանց:
«Որդուս սպանողները ոչ թուրք են, ոչ էլ քուրդ: Դրանք հայ են»,-նման կերպ է արտահայտվել թուրք տղամարդը:

No comments: