Saturday, November 5, 2011

Թուրքիան պետք է բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ. Սաբինա Ֆրեյզեր

«Լրագիր» 4-11-2011- Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, որ Թուրքիան կարևոր դեր ունի Հարավային Կովկասում և հետաքրքիր գաղափարներ է առաջարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Սակայն այդ գաղափարներիր իրականացմանը խոչընդոտում են Հայաստանի հետ ունեցած խնդիրները, կապված սահմանի փակ լինելու հետ:
«Գիտենք, որ երկու երկրների միջև սահմանների բացման հարցը և եթե Թուրքիան ցանկանում է դրական դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա նա պետք է բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ: Հակառակ դեպքում այդ առաջարկությունները այդպես էլ կմնան առաջարկություններ», - ասել է Ֆրեյզերը:

No comments: