Saturday, November 5, 2011

Զարաքոլուից առգրավել են Հայոց ցեղասպանության մասին գրքերը` որպես «հանցագործության ապացույց»

News.am. 5-11-2011- Թուրքիայում ձերբակալված հրատարակիչ Ռագիփ Զարաքոլուն ներկայումս գտնվում է խիստ ռեժիմի «Մետրիս» բանտում, իսկ նրա որդին` Դենիզ Զարաքոլուն, ով «Belge» հրատարկչության խմբագիրն է` «Էդիրնե» բանտում, գրում է «Asbarez»-ը` վկայակոչելով «Info-Turk.be»-ին:
Բանտից իր փաստաբանի միջոցով ուղարկած առաջին նամակում Ռագիփ Զարաքոլուն գրել է. «Իմ ձերբակալությունը եւ անօրինական կազմակերպության անդամակցության մեջ մեղադրելը մասն են մի արշավի, որի նպատակը Թուրքիայի մտավորականությանն ու դեմոկրատներին ահաբեկելն է, եւ, մասնավորապես, քրդերին աջակցությունից զրկելը»:
Զարաքոլուն ասել է, որ իր տան խուզարկության ժամանակ ոստիկանությունը մի քանի գիրք է առգրավել «որպես հանցագործության ապացույց» եւ ոչ մի բան չի գտել նրա` որեւէ կազմակերպության անդամակցելու վերաբերյալ:
Առգրավվել են «Info-Türk» -ի գլխավոր խմբագիր Դողան Ազգյուդենի «Vatansiz Gazeteci» -ի («Անհայրենիք լրագրող») երկրորդ հատորը, Էնդեր Օնդեսի «Հաբիբան», ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի պատմության մասին երեք գրքերի ձեռագրեր:

No comments: