Wednesday, November 30, 2011

Թուրք նախարար. Քանի դեռ իշխանության է Սարկոզին, Ֆրանսիան Թուրքիայում միջուկային ռեակտոր չի կառուցի

News.am. 30-11-2011- Թուրքիան Ֆրանսիային իր երկրորդ միջուկային ռեակտորի շինարար չի ընտրի, քանի դեռ իշխանության է Նիկոլա Սարկոզին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, գրում է «Nouvelles d`Arménie»-ին:
«Միջուկային էներգետիկայի բնագավառում Սարկոզիի հետ համագործակցությունը տհաճ կլիներ: Մենք աշխատում ենք խոշոր նախագծերով, որոնք չեն կարող միջազգային հարաբերություններից առանձին դիտարկվել: Ես չեմ կարող անտեսել քաղաքականությունը: Ես չեմ կարող անտարբեր լինել Սարկոզիի` Հայոց ցեղասպանության մասին պնդումներին»,-ասել է Յըլդըզը` ավելացնելով, թե «միջուկային հարաբերությունները նման քաղաքականություն չեն կարող հանդուրժում»:

No comments: