Tert.am. 29-11-2011- Վրաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Թբիլիսիում հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նշեց, որ փոխադարձ այցելությունները հաճախակի են դարձել և բխում են ժողովրդավարության սկզբունքից։Նա արձանագրեց, որ 2011 թվականը համագործակցության առումով աննախադեպ է. «Վերջին 2 տարիների ընթացքում վերելք ենք ապրել պաշտպանության, կրթության, տրանսպորտի բնագավառներում։
Վերջերս միջկառավարական հանձնաժողովի նիստ գումարվեց վարչապետերի մակարդակով Բաթումում։ Կուզենայի առանձնացնել ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի միջև համագործակցությունը։ Այն կնպաստի սահմանային բնակչության խնդիրների լուծմանը։ Այսպես ասած՝ մեջ-մեջ ենք ապրում»,- նկատեց Սերժ Սարգսյանը։
Նա նշեց, որ իր վրացի պաշտոնակցի հետ քննարկել են մի շարք հարցեր։ «Այս տարի 20 տոկոսանոց տնտեսական աճ է գրանցվել, թեպետ պետք է նշել, որ ցուցանիշները փոքր են, և վստահ եմ, որ ունենք խնդիրներ, որոնց լուծման արդյունքում կարող ենք վերելք ապրել։ Առաջնահերթություն ենք տալիս էներգետիկայի և տրանսպորտի զարգացմանը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը, որը Պարսից ծոցը կկապի վրացական Փոթի նավահանգստին»։
Նա նշեց, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կառուցողական են և բարիդրացիական։
Նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցերը։
«Քիչ ենք շփվում, պետք է շարունակենք շփումները՝ նոր սերնդին օրինակ ծառայելու համար»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով. «Երկու-երեք սկզբունքային հարցում առաջընթաց ենք ապրել, ինչի համար շնորհակալ եմ նախագահ Սաակաշվիլիին»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment