Wednesday, November 23, 2011

Է. Միլիի՝ Ադրբեջանում կրոնի և իշխանությունների քննադատությունը մահացու վտանգ է իրենից ներկայացնում

Panorama.am. 22-11-2011- «Indexoncensorship» կազմակերպության կայքը հրապարակել է բլոգեր Էմին Միլիի «Վտանգավոր» տերմիններն Ադրբեջանում» վերնագրով հոդվածը, որտեղ նշվում է, որ Ադրբեջանում կրոնի և իշխանությունների քննադատությունը մահացու վտանգ է իրենից ներկայացնում:
Հոդվածագիրը որպես օրինակ մեջբերելով Ռաֆիկ Թագիի դեպքը, նշում է, թե «որքան վտանգավոր է գրել Ադրբեջանի քաղաքականության մասին քննադատական հոդվածներ, քանի որ դա կարող է լինել կյանքում քո վերջին գրված խոսքերը»:
Նշենք, որ Էմին Միլին նույնպես ազատազրկման էր ենթարկվել կառավարության հասցեին քննադատաություններ հնչեցնելու համար, վերջինս լքել էր Ադրբեջանը և բնակություն հաստատել Մեծ Բրիտանիայում:
Էմին Միլին նշում է, որ Բաքվում հայտնի հրապարակախոս Ռաֆիկ Թագիին դանակահարել են այն բանի համար, որ նա քննադատել էր իսլամական արժեքները:
Վերջինս նաև նշում է, որ իր ընկերներից փիլիսոփա Ագալար Մամեդովը, մի անգամ նշել է, որ «ազատ խոսքն ուժ չունի Ադրբեջանում» և նա այդ հարցում ճիշտ է:
«Քեզ կարող են պատժել քո բառերի համար, սպանել այն բանի համար, թե դու ինչ ես մտածում կամ գրում», -նշել է Միլին:
Նրա խոսքերով, Ադրբեջանն այնպես է անում, որ բոլոր նրանք, ովքեր քննադատում են կառավարությունը, լքեն իրենց հայրենիքը:

No comments: