Tuesday, November 22, 2011

Երեւանում մեկնարկել է հայ-թուրքական գործարար համաժողովը

News.am. 22-11-2011- Երեւանում մեկնարկել է հայ-թուրքական գործարար համաժողովը: Համաժողովին մասնակցում են գործարար շրջանակների եւ հասարակական կառույցների գրեթե 100 ներկայացուցիչներ, նրանցից 50-ը թուրքական կողմն են ներկայացնում: Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը` երկամյա USAID «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների սերտացմանը» ծրագրի շրջանակներում: 2012թ. նմանատիպ համաժողով կանցկացվի Թուրքիայում: Համատեղ համաժողովների կազմակերպման գործընկեր է Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդը (TABDC): Համաժողովի մասնակիցներն ընդգծել են երկու երկրների արդյունաբերողների միջեւ կապերի ամրապնդման հեռանկարները:
2010թ. Հայաստանի եւ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը կազմել է 212,1 մլն դոլար կամ կամ Հայաստանի արտաքին առեւտրի 4,4%-ը (2009թ. համեմատ տեսակարար կշիռը չի փոխվել): Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 1,3 մլն դոլար, ներմուծումը` 210,4 մլն դոլար:

No comments: