Tuesday, November 22, 2011

Դավութօղլուն և Էշթոնը քննարկել են տարածաշրջանային խնդիրները

Tert.am.22-11-2011- Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղեկցող արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հանդիպմանը, որը տեղի է ունեցել Hilton Park Lane հյուրանոցում, կողմերը քննարկել են Թուրքիա–ԵՄ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրները։

No comments: