Saturday, November 5, 2011

Թբիլիսին չգիտե` ինչու է հետաձգվել Սերժ Սարգսյանի այցը

Tert.am. 4-11-2011- Վրաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ ՀՀ նախագահի այցը Թբիլիսի հետաձգվել է: Ինչպես լրագրողներին ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիդ Ջալագանիան, իրենց հայտնի չէ այցը հետաձգելու պատճառը:
«Երբեմն այդպես էլ է լինում»,- ասել է նա: Այս մասին հայտնում է rus-press.ge կայքը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Երևան է ժամանում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Սպասվում է նրա հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:

No comments: