Tuesday, November 22, 2011

Պատերազմի դեպքում հայկական կողմը պետք է առաջ գնա. քաղաքագետ

Tert.am.22-11-2011- Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում հայկական կողմը պետք է գնա այնքան առաջ, որ զրկի Ադրբեջանին հայկական տարածքներում ոտնձգություններ կատարելու հնարավորությունից: Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ՝ նշելով, սակայն, որ այսօր քիչ հավանական է համարում պատերազմի վերսկսումը:
Ռազմական փորձագետ Արծրուն Հավհաննիսյանն էլ հիշեցրեց, որ պատերազմը ընթացքի մեջ է, և հարց է , թե ինչքանով է հավանական ակտիվ գործողությունների սկսումը. «Էդ հավանականությունը գտնվում է նույն մակարդակի վրա, և չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է ակտիվ մարտական գործողությունների սկսմանը»,- նշեց ռազմական փորձագետը:

No comments: