Tuesday, November 22, 2011

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել

Panorama.am. 22-11-2011- հակաիրանական խմբավորումների հետ. Իրանի Մեջլիսի արձագանքը
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել հակաիրանական գործունեություն ծավալող քրդական «Փեժակ» խմբավորման ղեկավարության հետ:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը` հղում կատարելով Գյանջայի` իր աղբյուրներին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները և անվտանգության ծառայության պաշտոնյաները «Փեժակ» խմբավորման ղեկավարների հետ հանդիպել են Գյանջա քաղաքի «Ռամադա» հյուրանոցում:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է պարզաբանում տան, թե ահաբեկչական խմբավորումների ղեկավարների այցն Ադրբեջան, արդյոք չի նշանակում, որ Ադրբեջանը պաշտոնապես հովանավորում է ահաբեկիչներին»:
Իրանի Մեջլիսի պաշտոնական կայքն (իքանա.իռ) էլ հաղորդում է, որ ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Մոսթաֆա Քավաքեբիանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Մոնաֆեղին» և «Փեժակ» խմբավորումների` Ադրբեջանում հաստատվելու փաստին, հայտարարել է. «Իրանի Մեջլիսը պետք է պաշտոնապես իր դիրքորոշումը ներկայացնի և իր բողոքը հայտնի Ադրբեջանին, որը հարթակ է տրամադրում հակաիրանական քայքայիչ գործունեությամբ զբաղվող «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամներին»:
Հիշեցնենք, որ երեկ իրանական «թաբնաք.իռ» կայքը, անդրադառնալով վերոնշյալ թեմային, գրել էր. «Ադրբեջանն ինչու՞ է հովանավորում հարյուրավոր իրանցի երեխաներ սպանած ահաբեկչական խմբավորումներին: «Քրդական «Փեժակ» խմբավորումն պատմական և քաղաքական ի՞նչ առնչություններ ունի Ադրբեջանի ղեկավարության հետ, որ հաստատվում է Գյանջա քաղաքում և ֆինանսական աջակցություն ստանում վերջինիս ղեկավարության կողմից»:

No comments: