Tuesday, November 29, 2011

Փաշազադեն քաղաքական գործիչ է և ջարդարար. Գրիգորի Այվազյան

HayNews.am. 29-11-2011- Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ի տարբերություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ոչ այնքան կրոնական որքան քաղաքական գործիչ է, ուստի նրա «խաղաղարար» կոչը միֆ է,- պնդում է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
«Փաշազադեն ինչպե՞ս կարող է խոսել խաղաղությունից, և մենք ինչպե՞ս կարող ենք հավատալ նրան, երբ ինքը եղել է սումգայիթյան ջարդերի կազմակերպիչներից մեկը և անընդհատ հակահայկական ու հակախաղարար հայտարարություններ է անում»:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը վստահեցրեց, որ միայն հանուն Հայաստանի անվտանգության ու վարկի և ԼՂՀ գործընթացը չվտանգելու համար, Փաշազադեին չդիմավորեցին բողոքի ակցիաներով: Իսկ Ադրբեջանի և Նախիջևանի փախստականների համագումարի ազատագրված Կովսականում (Զանգելան) քաղաք հիմնադրելու մտադրությունը լռությամբ չեն ընդունելու:



No comments: