Wednesday, November 23, 2011

Իտալիան պաշտպանում է Իրանի դեմ ընդունված տնտեսական պատժամիջոցները

7Or.am. 22-11-2011- Իտալիան պաշտպանում է Իրանի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի հայտարարած տնտեսական պատժամիջոցները և կանի ամեն ինչ, որպեսզի համարժեք միջոցներ ընդունվեն Եվրամիության կողմից։ Այս մասին ասվում է Իտալիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգները երկուշաբթի նոր պատժամիջոցներ է ընդունել Իրանի նավթաքիմիական համալիրի, ինչպես նաև իրանական մի շարք ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ։
«Պատժամիջոցներն ուղղված չեն իրանական ժողովրդի դեմ, սակայն պետք է համոզեն Իրանի իշխանություններին արդյունավետ համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ (ՄԱԳԱՏԷ), որպեսզի ցրվեն միջուկային ծրագրին վերաբերող սպառնալիքները»,–ասել է Իտալիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ջուլիո Տերցի դի Սանտ’Ագատան։

No comments: