Wednesday, November 23, 2011

Թուրք պատգամավոր. Չեմ կարծում, որ մեր պապերից ժառանգության մնացած հարցերը պետք է շարունակեն ազդել մեր հարաբերությունների վրա

News.am. 22-11-2011- Նախորդ սերունդներից մեզ ժառանգություն մնացած հարցերը չպետք է շարունակեն ազդել հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այս մասին Երեւանում, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Գալիփ Էնսարիօղլուն:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում վավերացնելու հնարավորությանը, նա հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները միանշանակ պետք է լուծվեն:
«Մենք պետք է հարաբերություններ սկսենք: Քաղաքականությունը գոյություն ունի հենց դրա համար. պետք է քաղաքական կամք ցուցաբերել: Չեմ կարծում, որ մեր պապերից մնացած հարցերը պետք է շարունակել ազդել մեր հարաբերությունների վրա»,-ասել է թուրք պատգամավորը:
Նա նշել է, որ Երեւանում ընթացող հայ-թուրքական կոնֆերանսի ընթացքում Թուրքիայի եւ Հայաստանի բիզնես շրջանակների միջեւ համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել: «Այսօր մենք համաձայնագրեր ենք ստորագրում եւ դա նշանակում է, որ մենք հայ ժողովրդին վերաբերվում ենք որպես հարազատի: Երբ մենք օրակարգում շարունակում ենք պահել նախորդ տարիների դժվարությունները, դրանք վերածվում են հակադրության պես մի բանի: Այդ դեպքում, շատ դժվար է նկատել ու զարգացնել բարեկամական հարաբերությունները»,-հայտարարել է Էնսարիօղլուն:

No comments: