Saturday, November 5, 2011

Ստեփան Սաֆարյան. Իշխանությունը զբաղված է միայն իրեն հուզող խնդիրներով

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում
Անցնող տարվա ընթացքում իշխանությունը գերազանցապես զբաղված էր ոչ թե երկրի ու հասարակության խնդիրները լուծելով, այլ հանուն իրենց վերարտադրության մի նոր կոալիցիոն հուշագիր երկնելով, դրանից հետո` նախորդ ու այս տարիների մեր կենսամակարդակի անկման մեղքը տնտեսական ճգնաժամի վրա գցելով, ապա` երկխոսության բեմանականացմամբ, այժմ էլ` իշխանական թիմի կայունությունն ամրապնդելով ու ներքին հակակշիռները վերացնելով:
Իսկ պետության խնդիրները ոչ թե լուծվեցին, այլ ավելացան նորերով. մեծ թափ ստացող աղքատացում եւ արտագաղթ, փոքր ու միջին բիզնեսի հետեւողական ոչնչացում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի ընտրություն 2 տարի ժամանակով եւ այսպես շարունակ: Այս ամենի դեմն առնելու փոխարեն իշխանությունը զբաղված է միայն իրեն հուզող խնդիրներով եւ արդեն իսկ նախըտրական շտաբ է ձեւավորում:
Վերջին օրերի քննարկվող հիմնական թեման բոլորիս քաջ հայտնի պաշտոնականկությունները, հրաժարականները եւ տեղափոխություններն են: Դրանք ապացուցեցին մի քանի ակնհայտ իրողություններ.
1. Երեւանի քաղաքապետը ամենեւին ընտրովի չէ եւ չի ծառայում երեւանցուն: Նրան ազատում եւ նշանակում է Հանրապետության նախագահը: Մինչդեռ օրենքի ընդունման ժամանակ բարձրագոչ հայտարարություններ էին արվում, թե այժմ քաղաքապետն ընտրվելու է:
2. Հայաստանի Ազգային ժողովն իշխանության ինքնուրույն ճյուղ չէ, քանի որ ՀՀ նախագահը որ պահին ցանկանա, ԱԺ նախագահները հրաժարական կտան:
3. Թե որքան անկախ է դատական իշխանությունը, դրա մասին ավելի լավ թեւերս մեր համաքաղաքացիները կասեն:
Սահմանադրության այս կերպ կիրառումը հիրավի կասկածի տակ է դնում մեր երկրում իշխանության ճյուղերի տարանջատվածությունը եւ վկայում սահմանադրական կարգի վտանգվածության մասին: Եւ հասարակությունը պետք է իր եզրակացությունն անի այս ամենից:
«Ժառանգությունը», տեւական ժամանակ մտահոգված լինելով մեր ներքին ու արտաքին ուժգնացած մարտահրավերներով, շարունակում է դրանք քննարկելու եւ համատեղ լուծումներ գտնելու նպատակով հանդիպումները մայրաքաղաքում եւ Երեւանում:

No comments: