Tuesday, December 6, 2011

Սամվել Նիկոյանը խոստովանում է, որ Ազգային ժողովում հայհոյում են

Tert.am. 6-12-2011- Այսօր Ազգային ժողովում կայացավ ԱԺ չորրորդ գումարման երրորդ նախագահի փակ գաղտնի քվեարկությունը: Քվեարկությունը կամփոփվի ժամը 14:30-ին:
Քվեարկությանը մասնակցել է նաև ՀՀ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սակայն մինչ նրա քվեարկելը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նկատել է, որ ցուցակում նշված է, թե Հովիկ Աբրահամյանը ներկա է, այնինչ գրանցման պահին նա դահլիճից բացակայում էր: Մինչ Անահիտ Բախշյանը շտապեց եզրակացնել, որ ինչ-որ մեկը քվեարկել է Հովիկ Աբրահամյանի փոխարեն, այդ պահին ներկայացավ հենց Հովիկ Աբրահամյանը` տեղեկացնելով, որ քվեարկել է Սամվել Նիկոյանի օգտին:
Քվեարկությունից հետո Սամվել Նիկոյանն ասաց, որ իր ընտրվելու դեպքում հույս ունի ԱԺ բոլոր գործընթացները կյանքի կոչել օրենքի շրջանակներում:
«Որևէ պաշտոն հավերժական չէ, ամեն մարդ կարող է զբաղվել մեկ ուրիշ գործով, իսկ պաշտոնանկությունները կարգավորվում են կանոնադրությամբ և օրենքով: Բացի այդ, գոյություն ունեն նաև կուսակցական որոշումներ և առաջադրումներ: Հովիկ Աբրահամյանը, որպես ԱԺ նախագահ, շատ կարևոր ծրագրեր է նախաձեռնել, ես կարևորում եմ նրա աշխատանքը այս պաշտոնում»,- ասաց Սամվել Նիկոյանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու լրագրողների օթյակից չեն հանում ապակիները, որպեսզի լսելի լինի պատգամավորների յուրաքանչյուր մեկնաբանությունը, Սամվել Նիկոյանն ասաց. «Ես լրագրողների ականջները կխնայեմ հայհոյանքներ լսելուց, մանավանդ որ լրագրողների մեծ մասը աղջիկներ են, և այդ ապակիները հանելու անհրաժեշտությունը չեմ տեսնում»:

No comments: