Tuesday, December 6, 2011

Դավութօղլուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել տարածաշրջանային խնդիրները

News.am. 6-12-2011- Գերմանիայում տեղի ունեցող Աֆղանստանին նվիրված համաժողովի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Dunyabulteni կայքը, Ահմեդ Դավութօղլուն եւ Բան Կի-Մունը հանդիպման ժամանակ քննարկել են Աֆղանստանում առկա իրավիճակը, Սիրիայի հետ կապված խնդիրը եւ Կիպրոսի խնդրով շարունակվող բանակցությունները։
Նշվում է, որ համաժողովի ընթացքում Բան Կի-Մունը հանդիպել է նաեւ Աֆղանստանի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի եւ այլոց հետ։

No comments: