Tuesday, December 6, 2011

ԱՄՆ փոխնախագահը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ճնշում է գործադրել Թուրքիայի վրա

News.am. 6-12-2011- Թուրքական մամուլը պնդում է, թե ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիա կատարած այցի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ճնշում է գործադրել Անկարայի վրա:
Թուրքական Ensonhaber կայքը` վկայակոչելով ԱՄՆ Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյայի, նշում է, թե Բայդենը Թուրքիա կատարած այցի ընթացքում 2009-ին ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների թեման օրակարգ է բերել Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ հանդիպումներում:
Թուրքական կայքը հիշեցնում է, թե Ջո Բայդենը Սենատում եղած ժամանակ մշտապես աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերին:

No comments: