Tuesday, December 6, 2011

ԵԱՀԿ գործող նախագահ. Անհրաժեշտ է կենտրոնանալ ձգձգված հակամարտությունների կարգավորման վրա

News.am. 5-12-2011- Անհրաժեշտ է կենտրոնանալ ձգձգված հակամարտությունների կարգավորման վրա: Այդ մասին, ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Վիլնյուսից, դեկտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:
Նա ողջունել է Մերձդնեստրի հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակման փաստը` ընդգծելով մեկ շաբաթ առաջ կայացած հանդիպման կարեւորությունը: Նրա խոսքով, դա ցույց է տալիս, որ համբերությունը արդարացնում է իրեն: Շատերի ջանքերով ձեռքբերված արդյունքը առաջ ընթանալու հիմքեր է դրել: Աժուբալիսի խոսքով, երբ Լիտվան ստանձնում էր ԵԱՀԿ նախագահությունը, ինքը կարծիք էր հայտնել, որ անգամ մեկ միլիմետր առաջընթացը հաջողություն է:
«Կարծում ենք` մենք հասել ենք դրան»,- նկատել է Աժուբալիսը: Խոսելով դեկտեմբերի 6-7-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում կայանալիք բանակցությունների մասին, Աժուբալիսը կարծիք է հայտնել, որ բանակցությունները լարված կլինեն: Միեւնույն ժամանակ նա զերծ է մնացել կանխատեսումներ անելուց` նկատելով, որ դրանք բավական լարված կլինեն:

No comments: