Tuesday, December 6, 2011

Հայաստանն էլ չի՞ ուզում շտապել հայ-թուրքական սահմանի հարցում

«Լրագիր» 5-12-2011- Խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը Ռեգնումի հետ զրույցում ասել է, որ ներկայիս գեոքաղաքական իրավիճակում Հայաստանին նույնիսկ ձեռնտու էլ չէ հայ-թուրքական սահմանի բացումը:
«Թուրքիա-Իրաք-Սիրիա եռանկյան հետ կապված բավական վտանգավոր զարգացումների շեմին, նույնիսկ տարրական անվտանգության ապահովման նպատակով արդեն չկա ոչ հայ-թուրքական սահմանի բացման, ոչ Արձանագրությունների վավերացման հարցում շտապելու անհրաժեշտություն: Հիշեցնեմ, որ գործընթացի գաղափարը կայանում էր նրանում, որ Թուրքիան դադարեցնի մեր երկրի ցամաքային շրջափակումը: Բայց քանի որ Հայաստանի հետ սահմանակից հողերը, որոնք վերահսկվում են թուրքերի կողմից, գտնվում են արյունահեղության ասպարեզի վերածվելու մեծ վտանգի տակ, ապա էլ ինչի մենք շտապենք եւ ռիսկի ենթարկենք ինքներս մեզ», հայտարարել է Իսագուլյանը:

No comments: