Tuesday, December 6, 2011

Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով թերթի սեփականատեր եւ պաշտոնաթող դատավոր է ձերբակալվել

News.am. 6-12-2011- Թուրքիայում «Հեղափոխական շտաբ» ահաբեկչական համարվող կառույցի դեմ իրականացվող գործի շրջանակներում ձերբակալվել է 13 մարդ։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում դեկտեմբերի 6-ի առավոտյան «Հեղափոխական շտաբ»-ի դեմ ոստիկանության կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալված անձիք կասկածվում են ահաբեկչական կառույցի անդամ լինելու եւ ահաբեկիչներին օգնելու մեջ։
Ձերբակալվածների մեջ են Aydınlık թերթի սեփականատեր Մեհմեդ Սաբունջուն, պաշտոնաթող դատավոր եւ զինվորական։
Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Բիլգե Քուրուջան նշել է, թե ձերբակալությունն ու խուզարկությունը տեղի են ունեցել «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում։

No comments: