Tuesday, December 6, 2011

Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անդրադարձել են արցախյան հիմնախնդրին

Tert.am. 6-12-2011- Դեկտեմբերի 5-ին Վիլնյուսում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
Ինչպես հաղորդում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանն անդրադարձ արվեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի:
Բանակցությունների օրակարգում էր նաև ԵԱՀԿ արտգործնախարարների վիլնյուսյան խորհրդի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունման հնարավորությունը:

No comments: