Tuesday, December 6, 2011

Գերմանիայում առաջին անգամ ազգությամբ թուրքը դարձել է կուսակցության փոխնախագահ

News.am. 6-12-2011- Գերմանիայի ընդդիմադիր «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ է ընտրվել ազգությամբ թուրք Այդան Օզողուզը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` թուրք կին պատգամավոր Այդան Օզողուզը «Սոցիալ-դեմոկարատական» կուսակցության ներքին ընտրություններում ստացել է պատվիրակների ձայների 86,8 տոկոսը եւ դարձել կուսակցության 5 փոխնախագահներից մեկը:
Նշվում է, որ Այդան Օզողուզն առաջին ներգաղթյալ քաղաքական գործիչն է, ով ընտրվում է նման պաշտոնի «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունում:

No comments: