Tuesday, December 6, 2011

ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունը կկայանա այսօր

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կկայանա այսոր՝ դեկտեմբերի 6-ին` ժամը 12:30-ին ԱԺ նիստերի դահլիճի հարակից միջանցքում: «Քվեաթերթիկում ընդգրկված է երկու թեկնածուի անուն, եթե ցանկանում ենք քվեարկել որևէ մեկի օգտին, ապա ջնջում ենք մյուսը»,- բացատրեց Մելիքյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր Սամվել Նիկոյանի թեկնածությունը: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ առաջադրել էր Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը: ԱԺ նախագահի թեկնածու տիկին Ալավերդյանը իր ծրագրերը ներկայացնելուց հետո գործընկերներին հորդորեց քվեարկել «խղճի մտոք»:

No comments: