Thursday, July 12, 2012

Եթե Թուրքիան շարունակի գործել նույն ոճով, ինչ անցնող 97 տարում, կձախողվի. Էդվարդ Նալբանդյան

Tert.am. 12-7-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն վերջերս հայտարարել էր, որ Հայոց
Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան նոր` երեք քայլերից բաղկացած կոմբինացիա է նախապատրաստում: Սակայն դրա համար Հայաստանը պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղից, Թուրքիայի կողմից համագործակցություն պետք է սկսվի հայկական Սփյուռքի հետ: Այսօր հակադարձելով այս խոսքերին` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է կապվի ԼՂ խնդրի կարգավորման հետ: Նա նշեց, որ ի տարբերություն Թուրքիայի առաջարկած կոմբինացիաների` միջազգային հանրությունն առաջարկում է այլ կոմբինացիա, օրինակ` Արձանագրությունների վավերացում առանց նախապայմանների: «Թուրքիան անցնող 97 տարում ձախողվել է այս ուղղությամբ լուրջ քայլեր անելուց և պատմության հետ առերեսվելուց: Եթե հաջորդ երեք տարվա համար նույն ոճով է գործելու և առաջարկում է ինչ-որ քայլերի կոմբինացիա, որոնք ոչ մի տեղ չի տանում, ձախողվելու է»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

No comments: