News.am. 10-7-2012- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռ չի նախատեսվում: Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Բաքվում լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նրա խոսքով, համանախագահների տարածաշրջանային այցելության ավարտին նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների երկրորդ հանդիպումն անցկացնել: «Մոտակա հեռանկարում, հնարավոր է, ամառային արձակուրդներից հետո մենք հանդիպենք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, սկզբում առանձին, ապա համատեղ հանդիպում կազմակերպել: Այդ պատճառով դեռ նախագահների մակարդակով հանդիպման մասին խոսք չկա»,-ասել է Պոպովը: Անդրադառնալով ԱԳ նախարարների հանդիպման ժամանակին, ռուս համանախագահը հայտարարել է, որ ամեն ինչ կախված է նախարարների աշխատանքային գրաֆիկից եւ այդ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա ամռան վերջին: Նրա խոսքով, Բաքվում Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են շփման գծում տեղի ունեցած միջադեպերը: Պոպովը հայտարարել է, որ այդ հարցը մտադիր է քննարկել նաեւ Ստեփանակերտում եւ Երեւանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն լրագրողներին հայտարարել է, որ իրենց հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ շատ կառուցողական է եղել: Նա նշել է, որ համանախագահները վաղը կհատեն սահմանը եւ կուղեւորվեն Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք: «Շատ կարեւոր է շարունակել շփման գիծը հատելու պրակտիկան: Դա ըդնգծում է հրադադարի ռեժիմը պահպանելու կարեւորությունը»,-ասել է նա: Wednesday, July 11, 2012
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռ չի նախատեսվում
News.am. 10-7-2012- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռ չի նախատեսվում: Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Բաքվում լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նրա խոսքով, համանախագահների տարածաշրջանային այցելության ավարտին նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների երկրորդ հանդիպումն անցկացնել: «Մոտակա հեռանկարում, հնարավոր է, ամառային արձակուրդներից հետո մենք հանդիպենք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, սկզբում առանձին, ապա համատեղ հանդիպում կազմակերպել: Այդ պատճառով դեռ նախագահների մակարդակով հանդիպման մասին խոսք չկա»,-ասել է Պոպովը: Անդրադառնալով ԱԳ նախարարների հանդիպման ժամանակին, ռուս համանախագահը հայտարարել է, որ ամեն ինչ կախված է նախարարների աշխատանքային գրաֆիկից եւ այդ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա ամռան վերջին: Նրա խոսքով, Բաքվում Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են շփման գծում տեղի ունեցած միջադեպերը: Պոպովը հայտարարել է, որ այդ հարցը մտադիր է քննարկել նաեւ Ստեփանակերտում եւ Երեւանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն լրագրողներին հայտարարել է, որ իրենց հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ շատ կառուցողական է եղել: Նա նշել է, որ համանախագահները վաղը կհատեն սահմանը եւ կուղեւորվեն Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք: «Շատ կարեւոր է շարունակել շփման գիծը հատելու պրակտիկան: Դա ըդնգծում է հրադադարի ռեժիմը պահպանելու կարեւորությունը»,-ասել է նա:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment