Thursday, July 12, 2012

Իրանը պետք է մասնակցի սիրիական ճգնաժամի լուծմանը. Չինաստան

1in.am. 11-7-2012- Պեկինը համաձայնել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի հետ, որ Թեհրանը պետք է մասնակցի սիրիական հակամարտության լուծման գործին: Նման հայտարարություն է կատարել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լյու Վեյմինը: «Չինաստանը գտնում է, որ Սիրիայում ճգնաժամի լուծումը անբաժան է տարածաշրջանի երկրներից, հատկապես այն երկրների աջակցությունից և մասնակցությունից, որոնք ազդեցություն ունեն Սիրիայի համապատասխան կողմերի վրա»,- հայտարարել է Չինաստանի ներկայացուցիչը: Ինչպես հաղորդվում էր երեքշաբթի` Անանը Թեհրանում իրանական ԱԳՆ ղեկավար Ալի Ակբար Սալախի հետ համատեղ մամլո-ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել, որ Իսլամական Հանրապետությունը կարող է դրական դեր խաղալ սիրիական ճգնաժամի լուծման հարցում: Դրա հետ մեկտեղ` ԱՄՆ-ն և Եվրոպան ելույթ են ունենում ընդդեմ այն բանի, որ Իրանը` Բաշար Ասադի հավատարիմ դաշնակիցը, իր ներդրումն ունենա սիրիական ճգնաժամի լուծման գործում: Մասնավորապես, Իրանը հրավիրված չի եղել Սիրիայի վերաբերյալ ժնևում հունիսի 30-ին տեղի ունեցած միջազգային կոնֆերանսին, չնայած այն հանգամանքին, որ Քոֆի Անանը կողմ էր Իրանին այդ կոնֆրենսին հրավիրելու գաղափարին:

No comments: