նախարարությունը՝ ոչ: Ո՞վ է ասում, որ Սփյուռքի նախարարությունը ինչ անում է` պետք է հրապարակի: Դուք սիրիահայերին հարցրե՞լ եք` նրանց մասին գրելուց առաջ: Արդյո՞ք սիրիահայերը համաձայն են, որ դուք գրեք ու խոսեք իրենց մասին: Ես ամեն օր աշխատում եմ սիրիահայերի հետ եւ կատարում եմ այն, ինչ իրենք են ուզում: Ես հայտարարություններ չեմ անում, թե ինչով եմ զբաղվում»,- tert.am-ի հետ զրույցում ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Տպավորություն է, թե լրագրողի հարցին պատասխանում է ոչ թե Սփյուռքի նախարարը, այլ մեր հարեւան Վարդուշ տատին: Այս օրերին ամենակարեւոր խնդիրներից մեկը հենց սիրիահայությանը սպառնացող վտանգներն են, որոնց պաշտոնական Հայաստանի կողմից դեռ արձագանք չի եղել, գուցեեւ եղել է, բայց տիկին Հակոբյանի աշխատելու պես` լուռ, ուստի ո'չ մենք ենք տեղյակ, ո'չ էլ սիրիահայությունը: Ընդամենը մեկ անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են օժանդակելու, եթե խնդիր առաջանա: Արդյո՞ք այս օրհասական պահին դեռ մեր կառավարությունը կարծում է, թե օգնելու անհրաժեշտություն չկա: Տիկին Հակոբյանն ասում է, թե ամեն օր կատարում է սիրիահայերի ուզածը, բայց` լուռ: Թե իրականում ինչ է անում նախարարը, գաղտնիք է մնում: Սա այն շրջանն է, տիկի'ն նախարար, որ եթե ինչ-որ մեկը պետք է բացահայտ աշխատի, դա հենց Դուք եք` մեզ, սիրիահայերին ու ամբողջ Սփյուռքին ապացուցելու, որ ինչ-որ բան անում եք: Սիրիահայերը, տիկի'ն նախարար, ուզում են, շատ են ուզում, որ մենք գրենք իրենց մասին: Ուզում են, որ գրենք, թե ինչպես է «Արմավիան» փորձում իր ունեցած պարտքերը փակել առանց այն էլ նեղ վիճակում գտնվող սիրիահայերի հաշվին` Երեւան-Հալեպ չվերթի տոմսերը 119 հազար դրամից հասցնելով 237 հազար դրամի: Նախարարը սրանից տեղյա՞կ է. կարծում ենք` այո. եթե ամեն օր կատարում է սիրիահայության ցանկությունները, ինչպես ինքն է նշում, դրանց մեջ հաստատ տոմսերի գնի վերաբերյալ մի քանի պահանջներ կլինեին, որոնք գուցե նախարարն այնքան լուռ է կարգավորել, որ վախենամ գնալով բարձրանան: Իսկ գուցե հենց նախարարության ջանքերո՞վ է տոմսերի գինը աճում: Իհարկե, հաստատել չենք կարող, սակայն նախարարի խոսքը, թե չեն ուզում տեղի գաղութը քանդել-բերել, դա է վկայում: Ասում է, թե Սիրիայի հայերն ուզում են տեղում մնալ, որ իրենց հանգիստ թողնենք: Բնականաբար, միայն այդպես հնարավոր է անգործությունը արդարացնել: Իսկ մենք հո գիտենք, որ բազմաթիվ սիրիահայեր են հերթագրվել Հայաստան գալու համար` 10 հազարից ավելի: Ինքներս գրել էինք սիրիահայերի խոսքը, թե ինչպես են այս օրերին նրանք հայացքը հառել Մայր հայրենիքին եւ ակնկալում օգնություն: Իսկ նախարարը հենց սկզբից ցույց է տալիս, որ օգնություն չի լինելու` ասելով, թե մեր նպատակը համայնքն այնտեղ պահելն է, երեւի տիկին Հակոբյանի դիվանագիտական օղակներով պատերազմը դադարեցնելու միջոցով: Նախարարի ու ամբողջ կառավարության օգնությունը սիրիահայությանը պետք է լիներ ցանկացողներին Հայաստան բերելը` միանգամայն անվճար, իսկ այսօր, եթե նրանք գալիս են, ապա սեփական միջոցներով` հենց օդանավակայանում իսկ թալանվելով: Իհարկե, սիրիահայությունը ուզում է, որ գրենք իրենց մասին, ուզում է որ ձեր մասին էլ մի քանի բան գրենք` որպես անգործունյա նախարարի: Այն, ինչ Սփյուռքը պահանջում է իրենց անվամբ ստեղծված նախարարությունից, դա առաջին հերթին գործելն է, բացահայտ գործելը: Հրանուշ Հակոբյանը նույն հարցազրույցում ասում է, որ եթե Սիրիայում պատերազմ հայտարարվի եւ սիրիահայերին ֆիզիկական վտանգ սպառնա, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ կլինի ամեն ինչով օգնել նրանց: Որ Սիրիայում պատերազմ է հայտարարված, այդ մասին, բոլորը գիտեն, հավանաբար միայն նախարարն է անտեղյակ, այլապես «Արի տուն» ծրագրով գոնե մի հարյուր սիրիահայ երեխա կբերեին Հայաստան եւ թեկուզ ժամանակավորապես կապահովեին այդ երեխաների անվտանգությունը: Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Tuesday, July 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment