Wednesday, July 11, 2012

«Մեր երկրի մի մասում ուժեղ երաշտներ են, իսկ մյուս հատվածները ենթակա են ցրտահարության». Իրանը համագործակցել է ուզում

Panorama.am. 10-7-2012- «Այս տարի Գյուլիստան նահանգում մենք խոշոր անտառային հրդեհ ունեցանք, որը մարելու համար մի քանի օր պահանջվեց և, նույնիսկ, գործի դրվեցին ուղղաթիռները: Մենք անգամ մտածում էինք դիմել հարևան երկրների օգնությանը»,-ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարին: ԱԻՆ փոխանցմամաբ, իրանցի նախարարը նշելէ , որ Հայաստանն ու Իրանը կարող են շատ լավ համագործակցել հատկապես բնական աղետների հետ կապված ոլորտներում, իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում` աղետների կանխարգելման ու արձագանքման վերաբերյալ: «Մեր երկրի մի մասում ուժեղ երաշտներ են, իսկ մյուս հատվածները ենթակա են ցրտահարության ու ջրհեղեղների վտանգին: Կլիմայի փոփոխությունները նույնպես լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն: Այդ ուղղությամբ մենք ևս կարող ենք համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարել»,-ասել է հյուր պաշտոնյան, կարևորելով աղետների ու պատահարների կանխարգելման խնդիրը, քանի որ դա զգալիորեն նվազեցնում է հետևանքների վերացման համար ծախսվող միջոցները: Իրանցի նախարարի խոսքով, մեր մյուս խնդիրը պատրաստվածության բարձրացումն է և աղետների հետևանքների վերացումը: «Կարծում եմ, որ այս բոլոր ուղղություններով մենք կարող ենք արդյունավետ համագործակցություն ծավալել»,-նշել է նա: ԱԻ նախարար Ա. Երիցյանը համաձայնել է, որ ընդհանուր եզրեր շատ կան և փոխգործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուց հետո համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա:

No comments: