Wednesday, July 11, 2012

Իրանի քաղաքացին ողնաշարի կոտրվածք է ստացել Մեղրիի ճանապարհին

News.am. 11-7-2012- Հուլիսի 10-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ողնաշարի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության 26-ամյա մի քաղաքացի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա հայտնել է, թե վնասվածքն ստացել է Մեղրի-Երեւան ճանապարհի 189-րդ կմ-ին՝ անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից իրեն բախվելու հետեւանքով, իսկ Սիսիանի քննչական բաժանմունքում նա բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, հեծանվով Երեւան մեկնելու ընթացքում փորձել է բռնել համընթաց ուղղությամբ ընթացող ավտոմեքենայի կցորդից, սակայն կորցրել է հեծանվի կառավարումը եւ վայր ընկել: Կատարվում է նախաքննություն:

No comments: