
News.am. 11-7-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Le Monde»-ում հրապարակված Թոմ Վիդերի հոդվածը. Լորան Ֆաբիուսի խոսքը մտահոգեց նրանց, Ֆրանսուա Օլանդից ստացված հեռախոսազանգը` հանգստացերց: Հուլիսի 7-ին պետության ղեկավարը հայ համայնքին հավաստիացրեց, որ բարյացակամորեն է տրամադրված 1915թ-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նկատմամբ.
«Դա պարտավորություն է, որը նա ստանձնել էր թեկնածու եղած ժամանակ: Նա դրանից չի հրաժարվի»,- «Le Monde»-ին երկուշաբթի առավոտյան ասել են Ելիսեյան պալատից: Արդյո՞ք Ֆրանսիայի արտգործնախարարը իր հայտարարությամբ հանրությանը պատրաստում էր Օլանդի կողմից մինչեւ ընտրությունները ստանձնած պարտավորությունների հրաժարմանը: Արդյո՞ք անձնական տեսակետ է հայտնել, թե՞ խաղացել է ԱԳ նախարարի իր դերը` ստիպված լինելով գործի դնել դիվանագիտական լեզվի նրբությունները` մի պետության ներկայացուցիչների հետ զրույցից հետո, որը ետ էր կանչել իր դեսպանին օրինագծի ընդունումից հետո: Իմանալու համար, թե ինչպիսի է Ֆրանսիայի իրական դիրքորոշումը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Փափազյանը դիմեց Օլանդին: Շփումը դժվար չէր, քանի որ նրանք միմյանց ճանչում են տասնհինգ տարի, իսկ առաջինը անգամ եղել է երկրորդի խորհրդականներից մեկը, երբ վերջինս նախնական ընտրություններում սոցիալիստների թեկնածուն էր: Փափազյանն ասաց, որ նա «ամբողջությամբ հանգստացել է» Օլանդի հետ հեռախոսազրույցից հետ: Նա կարծում է, որ Ֆաբիուսը «խոսել է, առաջին հերթին, որպես ԱԳ նախարար, թեեւ անձամբ նա եւս սոցիալիստների թվում է, ով հայամետ դիրքորոշում է ունեցել»: Հիմա երեք մարտահրավեր է մնում. առաջինը` քաղաքական. ուժի մեջ մտնելու համար օրինագիծն առաջին հերթին պետք է ընդունվի խորհրդարանի կողմից: Ազգային ժողովում դա խնդիր չպետք է առաջացնի, հատկապես եթե սոցիալիստական խմբակցության նախագահ Բրունո Լե Ռուն, ով հայտնի է հայկական հարցի նկատմամբ իր հավատարմությամբ, պայքարի մեջ մտնի: Սակայն Սենատում դժվար կլինի մեծամասնություն ապահովել: Երկրորդ մարտահրավերն իրավական է: «Սահմանադրական խորհրդի որոշումը մեզ ստիպում է ասեղի անցքով անցնել, դա իսկապես դժվար է»,-խոստովանում են Ելիսեյան պալատում, որտեղ ծրագրվում է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կլինի՞ կառավարության, թե՞ խորհրդարանի կողմից ներկայացված նախագիծ: «Դեռեւս ոչինչ որոշված չէ, իրավաբանները պետք է աշխատեն»,-ասել է մի խորհրդական: Երրորդ մարտահրավերը դիվանագիտականն է. այդ հարցը միշտ բարձրացվում է ոչ տեղին, երբ Թուրքիան եւ Ֆրանսիան ցանկանում են, որպեսզի իրենց հարաբերություններն ավելի ջերմ լինեն. «Կարծում եմ, որ Փարիզում նոր վարչակազմը իմաստուն կգործի` չվերադառնալով այդ հարցին»,- ասել էր Դավութօղլուն «Libération»-ին տված հարցազրույցում: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն ակնկալում է, որ նոր օրինագիծը կընդունվի մինչեւ 2013թ. ապրիլի 24-ը:
No comments:
Post a Comment