Wednesday, July 11, 2012

Իլհամ Ալիևը հաստատել է տեղեկատվության սահմանափակման երրորդ օրենքը

1in.am. 11-7-2012- Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Պետական գրանցման ու պետական ռեեստրի իրավաբանական անձանց մասին» օրենքում կատարված ուղղումները, որոնք խորհրդարանն ընդունել էր դեռևս հունիսի 12-ին: Օրենքում կատարված այդ ուղղումներն ու հավելումներն ուղղված են կոմերցիոն իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) և կանոնադրական կապիտալում նրանց մասնաբաժնի փաստացի գաղտնիացմանը: Սրանից առաջ էլ Ալիևը հաստատել էր «Տեղեկատվության ստացման մասին» և «Կոմերցիոն գաղտնիքի մասին» օրենքներում կատարված ուղղումները, որոնք նույնպես խորհրդարանի կողմից ընդունվել էին հունիսի 12-ին: Այս բոլոր ուղղումները տեղի և միջազգային փորձագետների կողմից գնահատվել էին որպես հակակոռուպցիոն լրագրողական հետաքննության բարդացմանն ու թափանցիկության նվազեցմանն ուղղված միջոցներ:

No comments: