Wednesday, July 11, 2012

«Ժողովուրդ». Ի՞նչն էր ստիպել Վահե Ավետյանին գնալ «Հարսնաքար»

«Ժողովուրդ» թերթի աղբյուրները մանրամասներ են պատմել «Հարսնաքար» ռեստորանում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի սպանության մասին: «Պարզվում է` այդ դեպքից որոշ ժամանակ առաջ Վահե Ավետյանը վիրահատել է «Հարսնաքար»-ի երաժիշտներից մեկին, որը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրան ընկերների հետ հրավիրել է ռեստորան` շնորհակալություն հայտնելու համար: Եվ փաստորեն հենց այդ օրն էլ ճակատագրական է եղել բժշկի համար»,- գրում է «Ժողովուրդ» թերթը:

No comments: