Thursday, July 12, 2012

Ադրբեջանն ու Թուրքմենստանը միմյանց նկատմամբ թշնամանքով են լցվել

Panorama.am. 12-7-2012- Կասպից ծովի շահութաբեր տարածքների պատճառով Ադրբեջանն ու Թուրքմենստանը միմյանց նկատմամբ, կրկին սկսել են թշնամանքով լցվել, իսկ հակամարտության շարունակության դեպքում, հավանաբար կօգտվի Ռուսաստանը: Այս մասին գրում է «oilru» պարբերականը: 1991թ Խորհրդային Միության փլուզումից հետո, Բաքուն և Աշխաբադը պայքարում են Կասպից Ծովում նավթով հարուստ երեք հատվածների համար: Նավթի պաշարներով հարուստ Քյափազ հանքավայրում, ըստ հաշվարկների, մոտավորապես 50 մլն տոննա արժողությամբ նավթ կա, իսկ տարածքը դեռ չի յուրացվել: Երկու պետությունների միջև հակամարտության ալիքը բարձրացավ այն ժամանակ, երբ Թուրքմենստանը հայտարարեց, որ Քյափազում հետազոտական ուսումնասիրություններ է կատարելու: Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ Թուրքմենստանը խախտում է 2008թ երկու պետությունների միջև կնքած համաձայնությունը: «Այն փաստը, որ ո´չ Ադրբեջանը, ո´չ էլ Թուրքմենստանը հարկ չհամարեցին, օրինակ, ստեղծել երկկողմ հանձնաժողով՝ իրենց միջև տարաձայնությունները քննարկելու համար, ստիպում է կասկածել, որ այս երկու պետությունները հակամարտությունն օգտագործում են՝ առաջնորդվելով այլ շարժառիթներով»,- նշել է «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն:

No comments: