Thursday, July 12, 2012

Պահանջում են հեռացնել երգչուհի Շուշան Պետրոսյանին

HayNews.am. 12-7-2012- Ֆեյսբուքում բացված «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի անդամները պահանջում են խմբից հեռացնել երգչուհի Շուշան Պետրոսյանին: Նշենք, որ այն բանից հետո, երբ վերջինիս ամուսինը` Արման Հարությունյանը, Ֆեյսբուքում անդրադառնալով «Հարսնաքարի» դեպքերին առնչվող ակցիայի մասնակիցներին, գրառում կատարեց, թե «զզվելի է, իրենց պատմությունն են կերտում` ողբերգությունը դրոշակ դարձնելով: Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց», Շուշան Պետրոսյանի դեմ նոր ֆեյսբուքյան «արշավանք» սկսվեց: Հետագայում Արման Հարությունյանը պարզաբանեց, թե կսատկացներ բոլոր այն մարդկանց, ովքեր ֆեյսբուքում վիրավորանքներ են հրապարակում իր կնոջ հասցեին:

No comments: