Thursday, July 12, 2012

«Եվրատեսիլի դեմ կամպանիան առաջինը սկսեց հայկական լոբբին». Իլհամ Ալիև

1in.am. 12-7-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևը երեկ նախարարների կաբինետի նիստի ժամանակ անդրադարձել է մայիսի վերջին Բաքվում տեղի ունեցած «Եվրատեսիլ 2012» երաժշտական մրցույթի քաղաքականացման խնդրին. «Այդ մրցույթն անհիմն քաղաքականացվել է: Հակաադրբեջանական ուժերը միավորվել են և կամպանիա ծավալել այդ մրցույթի դեմ: Առաջին հերթին այդ կամպանիան սկսեց հայկական լոբբին: Ապա դրանում ներգրավվեցին իսլամատյացությամբ վարակված ուժերը, որոնք չեն կարողանում հաշտվել նրա հետ, որ «Եվրատեսիլն» անցկացվում է մուսուլմանական երկրում: Իսկ երրորդ խումբը կազմեցին տեղի ապազգային ուժերը: Ես անգամ նրանց չեմ անվանի ուժ, ավելի ճշգրիտ ասած՝ դրանք տարրեր են: Նրանք բոլորը միավորվեցին հակաադրբեջանական կեղծ կամպանիայի մեջ: Նրանք օտար ու տեղական մամուլում սադրանքներ են կազմակերպել»:

No comments: