Tuesday, July 10, 2012

Սկսվում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան

News.am. 10-7-2012- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան),
Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հունիսի 10-12-ը կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այս անգամ ացը կմեկնարկի Բաքվից, որտեղ միջնորդները կլինեն հուլիսի 10-ին: Հաջորդ օրը` հուլիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈւ շփման գծում ԵԱՀԿ պլանային դիտարկման ժամանակ, միջնորդները կհատեն այն եւ կմեկնեն Ստեփանակերտ: Լեռնային Ղարաբաղից համանախագահները հուլիսի 12-ին կժամանեն Երեւան: Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու այցի ընթացքում նախատեսվում են համանախագահների հանդիպումները Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ: Հանդիպումների ժամանակ կքննարկվեն հունիսի 18-ին ԱԳ նախարարների փարիզյան հանդիպման արդյունքները, հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակը:

No comments: