Wednesday, July 11, 2012

Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակվում է

Zham.am. 11-7-2012- Հուլիսի 10-ին Երևանի Գրիգոր Զոհրաբի անվան թիվ 43 դպրոցում հյուրընկալվել էին Պերմի մարզի հայկական մշակույթի կենտրոնի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները: ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում կնքվեց համագործակցության համաձայնագիր: «Քույր դպրոցներ» ծրագրի նպատակն է ուսումնական, կրթական ծրագրերի համատեղ իրականացումը, Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում կրթական, մշակութային տեղեկատվության փոխանակումը, կրթօջախների, մանկավարժների և աշակերտների ծանոթացման նպատակով փոխայցելությունների կազմակերպումն ու Սփյուռքում հայապահպանության նպատակով նախատեսվող այլ միջոցառումների իրականացումը: Պերմի կիրակնօրյա դպրոցի և Երևանի թիվ 43 դպրոցի ուսուցիչները փոխանակեցին հուշանվերներ և պատրաստակամություն հայտնեցին ամրացնել և պահպանել միմյանց նկատմամբ արդեն իսկ ձեռք բերված վստահությունը: Միջոցառման ավարտին սփյուռքահայ հյուրերը ծանոթացան երևանյան դպրոցի աշակերտների աշխատանքներին:

No comments: