Wednesday, July 11, 2012

ԱՄՆ-ում բռնապետություն է. Իրանի նախագահ

Թեհրանում տեղի ունեցող Կանանց դրության միջազգաին առաջին կոնֆերանսի ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կոշտ քննադատության է ենթարկել ամերիկյան իշխանություններին :Կոնֆերանսին մասնակցող մոտ 80 երկրներից ժամանած 1500-ից ավելի կին գիտնականների, քաղաքական ու հասարակական գործիչների ներկայությամբ Ահմադինեժադը հայտարարել է, որ այն բռնապետական է. «ԱՄՆ-ի իշխանություններն աշխարհի ամենատոտալիտար ու բռնապետական ռեժիմն են: Ամերիկյան քաղաքականությունը երբեք չի փոխվի: Փոխվում են միայն անունները: Նույն պատկերն է նաև Հարավային Ամերիկայում ու Ասիայում: Աշխարհում գոյություն չունի իրական ժողովրդավարություն»:

No comments: