Thursday, July 12, 2012

Արա Թորանյան. Ելիսեյան պալատը` ընդդեմ Ֆրանսիայի արտգործնախարարության

News.am. 12-7-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Nouvelles d'Arménie»-ում հրապարակված Արա Թորանյանի հոդվածը. Հայկական հարցի շուրջ Ելիսեյան պալատի եւ Ֆրանսիայի արտգործնախարարության միջեւ տարաձայնությունը նոր չէ: Հիշում ենք, որ Ալեն Ժյուպեին հարցել էին նույն խնդրի վերաբերյալ Նիկոլա Սարկոզիի հետ ունեցած տարաձայնության մասին, նա կրկնել էր Շեւենմանի խոսքերը. «Նախարարը կամ փակում է բերանը, կամ հեռանում»: Նախարարը մնաց: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ նախագահի դիրքորոշման հետ տարբերությունն այնքան մեծ չէր, որ արդարացներ հրաժարականը: Ամեն դեպքում, Լորան Ֆաբիուսը պատգամավոր ժամանակ քվերակել է հօգուտ օրինագծի, որի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել ներկայիս նախագահը: Իսկ Ահմեդ Դավութօղլուի առջեւ նրա վերջին հայտարարությունը խարան է ոչ այնքան նրա, որքան ԱԳ նախարարության համար: Այդ դիմակայությունն այս գերատեսչությանը հատուկ կոնսերվատիզմի մաս է, որի կոչումը այլ պետությունների հետ իր հարաբերությունների գերակայություն է, ոչ թե ժողովրդի բողոքներով զբաղվելը: Այս կառուցի համար մշտապես անարդարությունն ավելի լավ է, քան անկարգությունները: Հայերի պատմությունը հաճախ է տուժել այդ ցինիզմի պատճառով: Ավելին, եթե ԱԳՆ-ն իր դերը լավ կատարեր եւ ծառայեր ընտրված իշխանությանը, ոչ թե փորձեր իր կամքը փաթաթել, ապա անհրաժեշտ չէր լինի ունենալ Ելիսեյան պալատին զուգահեռ գործող բջիջ եւ այն հակված չէր լինի շրջանցել սովորական դիվանագիտական ուղիները: Լուրջ տարկուսանք առաջացրած այս անհստակությունների համապատկերում Ֆրանսուա Օլանդը քաղաքական համարձակություն դրսեւորեց` վճառական քայլ կատարելով եւ հիշեցնելով իր նախընտրական արշավի փիլիսոփայության մասին. «Ես կանեմ այն, ինչ ասել եմ», «Երբ անհրաժեշտ կլինի որոշում ընդունել, արադարությունը կլինի իմ ընտրության հիմքում»:

No comments: