Wednesday, July 11, 2012

Գերմանիայում թուրքական լոբբինգը զորավոր է. Մ. Փափազյան

1in.am. 11-7-2012- Գերմանիայում թուրքերը լուրջ իշխանություն են: Այս մասին այսօր «Առաջին
լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արևմտյան Եվրոպայում ՀՅԴ համանախագահ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Գերմանիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ տրամադրություններին: Օնլայն քվեարկությամբ պարզվել էր, որ շուրջ 157 հազար գերմանացիներ ցանկանում են, որ Գերմանիան Հայոց ցեղասպանությունը ժխտելը անօրինական համարող օրենք ընդունի, սակայն դա մերժվել էր Անգելա Մերկելի կողմից: Մուրադ Փափազյանը նշեց, որ հստակ է, որ Գերմանիայում թուրքական լոբբինգը զորավոր է, Թուրքիայի հետ հարաբերությունները ևս զորավոր են, միևնույն ժամանակ հայկական գաղութն էլ կարևոր չէ Գերմանիայում: Ըստ նրա՝ թուրքերը շատ են Գերմանիայում, քան հայերը: «Այս ամենը հաշվի առնելով՝ դժվար է սա հաջողելը: Դժվար է հաջողել, խրախուսել և աշխատել Գերմանիայում այս օրենքի ընդունման համար, որովհետև թուրքերը Գերմանիայում լուրջ իշխանություն ունեն»,- նկատեց նա: Անդրադառնալով վարկածներին, թե Անգելա Մերկելի վերաբերմունքը կարող է ազդել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքականության վրա՝ ասաց, որ Օլանդն ունի իր առանձին քաղաքականությունը: «15 տարի ի վեր մենք աշխատել ենք, կաչեր ենք հաստատել Ֆրանսիայի հետ, և Անգելա Մերկելի հայտարարությունը կապ չի կարող ունենալ Ֆրանսիայի հետ»,- պարզաբանեց Մուրադ Փափազյանը:

No comments: